Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Եթե չլիներ մի «բայց»

Եթե չլիներ մի «բայց»
22.05.2024 | 11:15

Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» կտավի նկատմամբ մեր հասարակության ընդգծված հետաքրքրությունը միայն ողջունել կարելի է: Լավ է, երբ գեղանկարչական գլուխգործոցը տեսնելու համար նույնիսկ հերթեր են գոյանում: Այս պատկերը կարող էր շատ ոգևորիչ լինել, եթե չլիներ մի «բայց»:

Հավանաբար, տեղին կլինի վերհիշելու մի պատմություն՝ կապված մեկ այլ գլուխգործոցի հետ: Երբ 1911 թ. օգոստոսի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Լուվրից հափշտակել են Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» կտավը, Լուվր այցելել ցանկացողների թիվը միանգամից բազմապատկվեց: Մեծ հերթեր գոյացան: Մարդիկ գնում էին տեսնելու այն դատարկ տեղը, որտեղ կախված էր Մոնա Լիզայի կտավը: Իսկ երբ կտավն իր տեղում էր, ցանկացողների թիվն այդքան մեծ երբևէ չէր եղել:

Հիմա վերադառնանք մեր կտավին: «Սալոմեն» Հայաստանի պատկերասրահում ցուցադրվում է 1929 թվականից, այսինքն, մոտ մեկ դար: Ու հանկարծ… Մնացածը թողնում եմ ձեր երևակայությանը:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 13715

Մեկնաբանություններ